Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հրուշակեղեն արտադրող Cadbury-ն չհալչող շոկոլադ է ստեղծել

Հրուշակեղեն արտադրող Cadbury-ն չհալչող շոկոլադ է ստեղծել

Հրուշակեղեն արտադրող բրիտանական Cadbury ընկերությունը կատարելագործել է «Dairy milk» շոկոլադե սալիկը, որը նույնիսկ +40 աստիճանի պայմաններում ունակ է 3 ժամվա ընթացքում պահպանել իր հատկությունները, գրում է ИТАР-ТАСС-ը։ 

 

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, նորույթը նախատեսված է տաք կլիմա ունեցող երկրների համար։

 

Հաղորդվում է, որ ընկերությունը մշակել է շաքարային մասնիկներն ավելի փոքր մասնիկների բաժանելու միջոցը, ինչի արդյունքում արտադրանքը դարձել է բարձր ջերմաստիճանի նկատմամբ ավելի կայուն։

 

Բիրմինգեմի գիտնականների կողմից ստեղծված նոր բաղադրատոմսն ընկերությունը խիստ գաղտնի է պահում։

 

Սակայն պրոֆեսիոնալ հրուշակագործները նշում են, որ նոր, «չհալչող» գյուտն այդքան էլ սիրված ու համեղ չի լինի։ «Կասկած չկա, որ դա կազդի համի վրա։ Չէ՞ որ բերանում հալչող շոկոլադն իրական հաճույք է։ Իսկ որքա՞ն ժամանակ կհալչի այս նոր կաթնային սալիկը լեզվի վրա։ Երեք ժա՞մ»,- ասել է հրուշակագործներից մեկը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ